ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի մոտ, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել է ճանապարհի արգելապատնեշին և շրջվելով՝ հայտնվել ձորակում. ուղևորներից 28-ամյա Վարդան Շահնազարյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 29-ամյա ուղևոր Սերյոժա Խալաթյանը նույնպես մահացել է:
Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
--00—ԼՄ