ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթել 9։1 հաշվով՝ հռչակվելով չեմպիոն և արժանանալով ոսկե մեդալի: Պարգևատրման արարողության ժամանակ հնչել է ՀՀ պետական օրհներգը:
Արարաողության ժամանակ, սակայն, երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը խախտել է մարզական օրենքը՝ հրաժարակվելով ներկայանալ պարգևատրմանը և իր փոխարեն ուղարկել է իր մարզական բժշկին:
Տեսանյութը՝ այստեղ:
--00—ԼՄ