ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Պետրոսյանը (80 կգ) հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 60 կգ քաշային Սամվել Տերտերյանը հաղթանակով են մեկնարկել մրցաշարում։
Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը (48 կգ) ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:
--00—ՅՄ