ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Արամ Ոսկանյանը նշանակվել է ղազախական «Ատիրաու» ակումբի գլխավոր մարզիչ։
Ակումբը նշել է, որ ուրախ է պաշտոնապես հաղորդել՝ Արամ Գագիկի Ոսկանյանը նշանակվել է թիմի մարզիչ։
44-ամյա հայ մասնագետը փետրվարի 20-ին ներկայացվել է թիմի ֆուտբոլիստներին, ովքեր հավաք են անցկացնում Թուրքիայում, ինչից հետո նորանշանակ մարզիչն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի հետ:
Կարիերայի ընթացքում Արամ Ոսկանյանը խաղացել է հարձակման գծում: Պաշտպանել է «Բանանցի», «Արարատի», «Փյունիկի», «Միկայի» գույները, ինչպես նաև խաղացել է ռուսական «Լոկոմոտիվում», «Բալթիկայում», ուզբեկական «Լոկոմոտիվում», ինչպես նաև ղազախական «Եսիլ-Բոգատիրում»՝ 2004-ից 2009 թվականներին: Ղազախստանի առաջնությունում նա 137 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 41 գոլի հեղինակ: Նա նաև 11 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականում:
Որպես մարզիչ՝ Արամ Ոսկանյանն աշխատել է «Միկայում», «Բանանցում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում: Վերջին 2 տարիների ընթացքում եղել է նախ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն, այնուհետև ընդգրկվել նաև թիմի մարզչական շտաբում, որին երեկ հրաժեշտ է տվել: