ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ զինված ուժերում ընթացիկ տարվա վերջին երկու օրը ոչ աշխատանքային է հայտարարվել: Ինչպես հայտնում է RBC-ն, այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուս զինվորականները ոչ աշխատանքային հայտարարված օրերի՝ դեկտեմբերի 30-ի ու 31-ի փոխարեն կաշխատեն դեկտեմբերի 26-ին և հունվարի 16-ին:
Շոյգուն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ 2020-ը դժվար տարի էր, զինծառայողների առաջ մեկ անգամ չէ, որ լուրջ մարտահրավերներ են դրվել և ստուգել են նրանց դիմացկունությունը:
«Դուք բոլորդ շատ եք աշխատել, հաճախ՝ հնարավորությունների սահմաններից դուրս»,- ասել է նա:
--00--ԱԹ