ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ի պատասխան ԱՀ կառավարությանն ուղղված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 8-ը (երկուշաբթի) աշխատանքային օր է, քանի որ ԱՀ կառավարության կողմից որևէ որոշում չի կայացվել այդ աշխատանքային օրվա տեղափոխության մասին: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
Ինչ վերաբերում է մայիսի 9-ին (երեքշաբթի), ապա Արցախի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ այդ օրը նշվում է որպես Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր և ոչ աշխատանքային օր է:
--00—ԶՀ