ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար Երևան քաղաքի Շիրազի փողոցում դեկտեմբերի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
Փոփոխության արդյունքում Շիրազի փողոցի որոշ հատվածներում կարգելվեն տրանսպորտային միջոցների հետադարձը և կանգառը:
--00—ՄՀ