ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:
Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:
Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
--00—ԼՀ