ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News
«Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը «Արարատ-II»-ի մի շարք ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը
Թիմից հեռացել են ՝ Սուրեն Հովհաննիսյանը, Տաճատ Ներսիսյանը, Ալեքս Մանուչարյանը, Աղավարդ Պետրոսյանը, Նարեկ Պապոյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Էրիկ Քոթանջյանը։
Ակումբը շնորհակալություն և հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին իրենց հետագա կարիերայում:
--0--ԿԿ