ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Ուկարիանական «Լվովի» պաշտպան Եգոր Կլիմենչուկը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»:
Transfermarkt-ի համաձայն՝ 23-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Հայաստանի կրկնակի չեմպիոնի հետ: Ավելի վաղ Կլիմենչուկի գործակալը հայտնել էր, որ նա 1.5 տարվա պայմանագիր է կնքելու նոր ակումբի հետ:
Կլիմենչուկը 2020-ին էր միացել «Լվովին», որի կազմում անցկացրել է 19 հանդիպում: Նախկինում նա հանդես է եկել նաև ուկրաինական «Օլիմպիկում» (Դոնեցկ), «Ավանգարդում», «Կոլոսում», «Մետալուրգում («Զապորոժյե») ու բելառուսական «Նեֆտանում» և «Մինսկում»:
--0--ԿԿ