ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ձևավորվել է կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որն էլ կպարզի՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողվել է, թե՝ ոչ, ու ով որտեղ է թերացել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ դեռևս ամռանն էին հանդես եկել, բայց սեպտեմբերին սկսված պատերազմը հանձնաժողովի ձևավորման ընթացքը կասեցրել էր:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ քննիչ հանձնաժողովը պաշտոնյաներ հրավիրելիս չի կաշկանդվելու, իսկ նրանց շրջանակը կարող է լայն լինել:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ