ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ԱԺ «ԼՀԿ» խմբակցության պատգամավո Արկադի Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակը կառավարելի է, և ամենակարևոր հարցն այսօր այն է, թե որքան կտևի ճգնաժամը, հետևաբար կառավարությունը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման։
«Մեզ համար ճգնաժամային իրավիճակի հաղթահարման լավագույն սցենարը կլինի ճգնաժամի անկումը և դրանից անմիջապես հետո տնտեսական աճը»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պատգամավորը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։