ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
«Իշխանությունը թե՛ ներսում, թե՛ ընդհանուր գործելաոճում շտկումներ չի արել: Պետք է թիմային գործեն, չեն գործում»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը:
Անկախ պատգամավորն այն համոզմանն է, որ պարտությունից հետո պետության առաջնահերթ խնդիրը նոր իշխանության ձևավորումը, այնուհետ՝ ընտրությունները պետք է լինեն: Նա նշել է, որ պատերազմի ավարտից անցել է երկու ամիս, բայց լուրջ քայլեր, փոփոխություններ չեն եղել: «Իշխանությունը զբաղված է ընդդիմությունից եկող վտանգը կանխելով, պատերազմից հետո տքնաջան չեն աշխատում: Պարտությունից հետո լուրջ դասեր չի քաղել իշխանությունը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ