ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Եվրամիությունը տարբեր մակարդակներում քննարկում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ձերբակալումից հետո Մոսկվայի դեմ նոր սահմանափակումների կիրառման հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն արտասահմանյան քաղաքական գործիչներին, որ մեկնաբանել են Նավալնու հետ կապված իրավիճակը, կոչ է արել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով:
«Նավալնու ձերբակալմանը ԵՄ միասնական պատասխանը քննարկվում է եվրոպական տարբեր կառույցներում»,- ասել է Էդերերը լրագրողներին:
Նա հիշեցրել է, որ Նավալնու հետ կապված միջադեպի առնչությամբ առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցներ են ներդրվել դեռ 2020 թ. հոկտեմբերին:
--00--ԱԹ