ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
ԵՄ-ն կքննարկի իսրայելական կառավարության անդամների դեմ պատժամիջոցների կիրառումը Հորդանան գետի ափին մոտ Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակիչների հարձակումներից հետո:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ՏԱՍՍ-ին հղումով, այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք դատապարտում ենք վերաբնակիչների հարձակումները Ջիթ գյուղում, որոնք ուղղված են պաղեստինցի խաղաղ բնակիչներին ահաբեկելուն: Ես հաստատում եմ իմ մտադրությունը՝ պատժամիջոցներ առաջարկել նրանց դեմ, ովքեր թույլ են տալիս ագրեսիվ վերաբնակիչների, այդ թվում՝ Իսրայելի կառավարության որոշ անդամների գործունեությունը», - գրել է Բորելը:
--00—ՅՄ