ԵՄ-ն պլանավորում է պատժամիջոցներ սահմանել ռուսական տասնյակ լցանավերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2024-11-26_12-46-43

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթատար 45 լցանավերի, 50 ֆիզիկական անձանց և 30 ընկերությունների դեմ: Բացի այդ, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, օգնել են ռուսական ընկերություններին շրջանցել պատժամիջոցները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg-ը որոշ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո։ Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում Եվրահանձնաժողովն առաջարկում է ցուցակում ավելացնել ավելի քան 50 ֆիզիկական և գրեթե 30 իրավաբանական անձ՝ սառեցնելով նրանց ակտիվները և սահմանելով ուղևորությունների արգելք:

Նշվում է, որ պատժամիջոցների նոր ցանկում ընդգրկված անձինք հիմնականում ռուսական ռազմական արտադրողներ են, ինչպես նաև մի քանի չինական ընկերություններ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ