ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հայաստանի դպրոցներում ներկայում ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում է կրթությունը, թեպետ, այս թիվը փոփոխական է, քանի որ այս փուլում պարբերաբար ընտանիքներ են վերադառնում Արցախ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը խոչընդոտ չլինի նրանց՝ դպրոցում սովորելու համար: Ասեմ, որ հետևողականորեն այս հարցը կարգավորում ենք»,-ասել է Ժաննա Անդրեասյանը, ապա նաև հավելել, որ հենց սկզբից եղել է պայմանավորվածություն, որ արցախցի երեխաներին ապահովեն դասագրքերով:
--00—ԼՄ