ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հենակետերում անցկացվել են ստուգումներ:
Ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, հենակետերի կահավորվածությունը, զինծառայողների գործողությունները տագնապի դեպքում։
Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
--00--ԱՀ