ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս.Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստուգվել են զինծառայողների կեցության պայմանները, անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը, տրվել են համապատասխան հանձնարարականներ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքների վերաբերյալ։