ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, ստուգել անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հաշվի առնելով դիրքերի տեղակայման բարձրությունն ու մարտական հերթապահության առանձնահատկությունները՝ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ինժեներական ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ: