ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամին:
«Հիմնադրամը հայտարարում է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը հաստատելու մասին որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարության կողմից՝ հիմնվելով Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի տվյալների վրա` առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների:
--00--ԱԹ