ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) շարունակում Է թուրք գործընկերների հետ բանակցությունները կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
Ինչպես ավելի վաղ РИА Новости-ին հաղորդել էին ՌՈւՆՀ-ում, հիմնադրամը թուրքական առաջատար դեղագործական արտադրանք թողարկողի հետ համաձայնագիր Է ստորագրել Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության շուրջ և սկսել Է տեխնոլոգիայի փոխանցումը:
Աղբյուրը հայտարարել Էր, որ թուրքական VisCoran դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթյուրք Օրանը, Թուրքիայում մտադիր են կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կազմակերպել ինչպես սեփական կարիքների, այնպես Էլ արտահանման համար: ՌՈւՆՀ-ն որոշակի պայմանավորվածություններ ունի թուրք գործընկերների հետ:
--00—ՄՀ