ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24 News
«Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը խոսում է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ավստրալիայի թերապեւտիկ ապրանքների վարչությունն (TGA) ընդունել է, որ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու ներարկումներն այժմ կարող են հիմք լինել պատվաստման կարգավիճակը հաստատելու համար:
«Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի շարունակվող ընդլայնումը միանշանակ խոսում Է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը»,- ասել է Ալեքսեյ Կուզնեցովը:
--00—ՄՀ