ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
«Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել: Փա՛ռք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է», - գրել է հայտնի բռնցքամարտիկի փաստաբաններից Գոռ Սաղոյանը։
Հիշեցնենք, որ Իսրայել Հակոբկոխյանը ձերբակալվել և բերման էր ենթարկվել հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակցության ժամանակ։ Նրան ու հանրահավքի ևս 4 մասնակիցների նկատմամբ շենք-շինություններ զավթելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել։
--00—ԼՄ