ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է անում։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:
«Անվտանգության աշխատակիցները նրան հորդորում են իջնել, որպեսզի սկսեն մենամարտերը, սակայն Հակոբկոխյանը հրաժարվում է։ Ասում է, որ որդուն` Հարություն Հակոբկոխյանին, թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը։
Նա վստահ է` պատճառն այն է, որ ինքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար ու գերագույն գլխավոր հրամանատար»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ