ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը 24News-ի հետ զրույցում ասում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների բովանդակությունից բացի կարևոր է, թե ինչ ժամանակահատվածում է անցկացվում այն:
Ըստ պատգամավորի՝ շոկային իրավիճակում ընտրության գնալը վտանգավոր կարող է լինել պետականության ու ժողովրդի համար: Բայցև ընդգծում է՝ իշխանությունը պետք է հստակեցնի, թե երբ է պատրաստվում ընտրություններ կազմակերպել: Իսկ եթե չի ասում, հավելում է մեր զրուցակիցը, ապա նշանակում է՝ ճգնաժամի բեռն էլ ավելի է խորանալու:
Գևորգյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ պետության առջև ծառացած խնդիրների այսչափ բեռը նոր մոտեցումներ է պահանջում, ինչի ներկայացնողն ու դրանց համար լուծումներ փնտրողը պարտության բեռից ազատված անձ պետք է լինի:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ