ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հռետորական հարց է տալիս՝ «Իմ քայլը» խմբակցությունը երբ հայտարարում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ չկա, ինչպե՞ս են չափել հասարակության տրամադրությունը՝ լիտրո՞վ, թե՞ ունցիայով: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդդիմության օրակարգում գործող իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցելու մտադրություն չի եղել: Եթե ընտրություններ, ընդգծում է նա, ապա Փաշինյանի հեռանալու ու ժամանակավոր կառավարություն կազմելուց հետո:
Պատգամավորը համաձայն է մեր այն դիտարկման հետ, որ ընդդիմության գործելաոճում հապաղում կա: «Այո, ընդդիմության գործելաոճում համապաղում կա, վճռականություն է պետք: Ես հիմա չեմ ասի, թե ինչ դիտարկումներ եմ ներկայացնում 17 ուժերի ներկայացուցիչներին, բայց, այո, ավելի կոնկրետ պետք է գործել»,- հավելում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում
--0--ԿԿ