ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են ներքաղաքական հիմնախնդիրներն ու Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերները։
Խոսելով խորհրդարանական ընդդիմության գործունեության արդյունավետության մասին՝ Զոհրաբյանը նշեց, որ ընդդիմադիրները քաղաքական օրակարգ չունեն և առաջնորդվում են իշխանության կեղծ օրակարգերով։
Նրա խոսքով, ընդդիմությունը ծեծից հետո խելոք նստում, Սևան ու սահմանադրական փոփոխություններ է քննարկում, այն դեպքում, երբ այդ նույն իշխանությանը պիտակում էր դավաճան և կապիտուլյանտ։
Զոհրաբյանը կշտամբանքով նկատեց նաև, որ պատգամավորները պասիվ են արձագանքում իրենց կալանավորված գործընկերների անազատությանը, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանին էին ձերբակալում, ԲՀԿ-ականները պառկում էին ասֆալտին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ