ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Նիկոլը ևս 10 տարի էլ կմնա, քանի այս որակի ընդդիմություն ունենք, հաշտվե՛ք այդ մտքի հետ։ Այս մասին 24 TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի համոզմամբ, խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես «Հայաստան» դաշինքը մատնված են անգործության և «ինֆանտիլ վարքագիծ են դրսևորում՝ չկարողանալով որևէ էական խնդիր լուծել»։
Զոհրաբյանը նաև խիստ քննադատության ենթարկեց ընդդիմության կողմից նախագահի թեկնածու չառաջադրելու փաստը՝ դա դիտարկելով որպես «քաղաքական ինքնասպանություն»։ Բանախոսի կարծիքով, ԱԺ-ում նստելով հնարավոր չէ իշխանափոխության հասնել, անհրաժեշտ է մանդատները վայր դնել և անցնել առավել լուրջ պայքարի։
Մեր հյուրը նաև կասկած հայտնեց, թե հնարավոր է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվածություններ ունեն և շարժվում են ըստ այդ պայմանների՝ «երկարաձգելով իրենց կյանքը»։
Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին ծանր վիճակը, հայկական շահերի անտեսումն ու ստվերումը՝ Զոհրաբյանն եկավ այն եզրակացությանը, որ «մենք ո՛չ ընդդիմություն ունենք և ո՛չ էլ իշխանություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ