ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել իր հարաբերությունները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա կլինի, եթե ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտում պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,-ասել է Լավրովը։
Այս շաբաթ Բրյուսելում հայտարարել են, որ կարող են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել։ Դա տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից հետո։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասումները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարական պետություն»։
--00—ՄՀ