ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Հայստանում Ռուսական կապիտալով ընկերություններում իրավիճակները ամենայն մանրամասնությամբ քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, հստակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ մնում է միայն ի կատար ածել պայմանավորվածությունները։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարուստ օրակարգ ունեն․
«Մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ կոմպրոմիսային»։