ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Գերիների հարցը ամենից կարևորներից մեկն է. այստեղ շատ բան է կախված Հայաստանի իշխանություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ես տպավորություն չեմ ստանում, որ նրանք «վառված» են դրանով, իրենք էնքան ուրիշ զբաղմունք ունեն` իշխանություն պահելու և այլն: Ոնց որ ռուսներն են ասում՝ «не до этого»»,- ասաց նա:
Ըստ Մանուկյանի` Հայաստանը պետք է մեծ ջանքեր թափի, դրանք ուղղված լինեն առաջին հերթին միջազգային կառույցներին և ՌԴ-ին, որ այստեղ վճռական դեր կարող է խաղալ, դրա հետ մեկտեղ պետք է կարողանան Ադրբեջանի հետ բանակցել:
«Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ցանկացած բանակցություններում մերոնք հանդես են գալիս խեղճի, պարտվածի կարգավիճակով, այդ պատճառով հարցեր լուծել չեն կարող»,- ասաց նա:
--00--ԱԹ