ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Պատերազմը ղեկավարում է Գլխավոր շտաբը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի վերահսկողության տակ, բայց եթե Գերագույն հրամանատարը տեղեկություն չունի, թե ինչ է կատարվում Ջեբրայիլում կամ Մարտակերտում, նա ի՞նչ Գերագույն գլխավոր հրամանատար: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Երկու տարբերակ կա՝ կամ չի՛ կարող, կամ չի՛ ցանկանում։ Եթե տեղեկություն ուներ՝ վիճակն այսպիսին է, թող Գլխավոր շտաբի պետին ազատեր, եթե չի հանել, ուրեմն իր սրտով է եղել այս պատերազմը, մեկը մյուսին շաղկապված է։ Եթե լավ չէր, թող Օնիկ Գասպարյանը հրաժարական տար, եթե լավ չէր պահում Օնիկը կռվի ժամանակ, թող Օնիկին հաներ»,-նկատել է նա:
Հարցին՝ որքանո՞վ էր ճիշտ պատերազմի թեժ պահին ԳՇ պետի հրաժարականը, Մանվել Եղիազարյանը պատասխանել է․ «Այո՛, եթե տարբերակ չունես, պարտավոր ես հրաժարական տալ»:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի, ինչպես նաև ներքաղաքական ստեղծված իրավիճակին:
Մանրամասները՝ տեսանյութում: