ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Մենք երեսուն տարի արդար չապրեցինք, հակառակորդն էլ ստեղծեց մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության ու սկսեց հանձնել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Պետք է ըմբոստները ոտքի կանգնեն, որ հասկանանք, թե ո՞ր մի հայն է ուզում ապրել իբրև ստրուկ, որ մի հայն է ուզում ապրել ազատ», - նկատեց նա։
Ըստ Եղիազարյանի, Բաքվի և Անկարայի հետ բանակցությունները կարող է հանգեցնել Հայաստանի կորստին. «Ի՞նչ գիտեք, թե վաղը մի խելագար չի կանգնեցնի Երևանում Ալիևի արձանն ու ստիպի համբուրել նրա բարեմասնությունները։ Եթե տղամարդ ենք, պետք է պաշտպանենք մեր հայրենիքը», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ