ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար, բայց նախագահը դեռ չի ստորագրել հրամանագիրը։
--00--ԱԹ