ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 18-ի երեկոյան ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:
Լրատվամիջոցներին հայտնել են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նախագահը դեռ չի ստորագրել, նա ունի եռօրյա ժամկետ:
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ կարվի։