ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«ՌԴ Հումանիտար արձագանքման կենտրոնի վեցերորդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» մակնիշի 20 ռազմամեքենաներից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի շրջան»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Օգնությունը տրամադրվել է ադրբեջանական կողմին՝ սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար։
--00--ԱՀ