ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի ղեկավարած կառույցի հետ կապված՝ կառավարության ընդունած որոշումներին:
«Արման Թաթոյանը իսկապես պարկեշտ ու բարեխիղճ պաշտոնյա է: Ընդ որում՝ չեմ գովելու նրա հատկապես այս օրերի աշխատանքը, համարում եմ, որ դա իր պարտականությունն է, որը ի տարբերություն այս երկրի մյուս ԲՈԼՈՐ ինստուտուտների, նա պատշաճ կատարում է: Այս հատկանիշները լիովին բավարար են, որ երկիրը կործանած խունտան գենետիկ անհամատեղելիություն ունենա նրա հետ:
Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար. ինտելեկտուալ հյուծում չի ստանա: Իսկ այ ֆինանսավորման կրճատման որոշումը ակնհայտ է իր խտրական ու հակասահմանադրական էությամբ: Ես եմ եղել ՀՀ արդարադատության այն նախարարը, որն այս երաշխիքները զեկուցել է խորհրդարանում ու ներկայացրել դրանց անհրաժեշտությունը»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը:
--00—ԼՄ