ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարհանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները:
Շիրակի մարզպետարանից հորդորում են չանհանգստանալ։
--00—ԼՄ