ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքներում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։
Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ կամազ` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Եղեգիս համայնքները ստացել են մեկական էքսկավատոր՝ 34 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։
Ընդհանուր ներդրումն այս դեպքում կազմել է 100 միլիոն 300 հազար դրամ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն ակտիվ շարունակվում է։
--00—ԼՄ