ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ աշխատանքները։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախորդ օրվա ընթացքում «Բալիջա» հատուկ հրաձգարանում ռուս զինծառայողները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:
Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողություններին համապատասխանող անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող ներգրավված է ամեն օր պայթուցիկ առարկաների չեզոքացման աշխատանքներում, հաղորդում է գերատեսչությունը։
--00—ԼՄ