ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Վլադիկավկազում:
Հավաքը կավարտվի մարտի 27-ին, բայց մինչև այդ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) գլխավոր մարզիչի հետ կմեկնի Թբիլիսի, որտեղ կմասնակցի հերթական վարկանիշային մրցաշարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Այժմ Ֆերդինանդ Կարապետյանն ունի 1552 վարկանիշային միավոր և իր քաշային կարգի դասակարգման աղյուսակում 38-րդն է:
Հիշեցնենք, որ փետրվարին Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել էր Տաշկենտում անցկացված «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին և դարձել բրոնզե մեդալակիր։
--0--ԿԿ