ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Տոկիոյի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթ ունենալու պատճառով Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան աշխատանքից ազատել է այս մարզաձևի ազգային հավաքականի մարզչական անձնակազմին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Աշխատանքից ազատվել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսլան Մաշուրենկոն, ինչպես նաև նրա օգնականներ Էլխան Մամեդովը, Նազիմ Հուսեյնովը և Մեհման Ազիզովը:
«Ձյուդոյի ազգային հավաքականի անհաջող ելույթների պատճառով ամբողջ մարզչական անձնակազմն ազատվել է աշխատանքից: Ավագ մարզիչ, ուկրաինացի Ռուսլան Մաշուրենկոն և նրա բոլոր օգնականներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից», - ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
--00--ԱՀ