ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը:
Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները:
Դա ներառում է Ռուսաստանի Եկատերինբուրգում, Վրաստանի Թբիլիսիում, Թուրքիայի Անթալիայում նախատեսված «Գրան պրի» , ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը: