Արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

քաղաքական

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ։

«Այսօր, վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի օրվա հետ կապված», - ասել է նա։

Նախարարը նշել է, թե ընդդիմության փողոցային պայքարը որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց։

«Մենք քաղաքական պրոցեսների սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք արտահերթ ընտրությունների միջոցով», - ասել է նա։

--0--ԿԿ