ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում Սահմանադրության հոդվածներից մեկն է մեջ բերել և բոլորին կոչ արել՝ գալու Հանրապետության հրապարակ։
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
Բոլորս դեպի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ.
Աստվա՛ծ պահի ՀԱՅԱՍՏԱՆԸ. խոհեմություն եւ ողջախոհություն բոլորիս»,-գրել է նախարարը։
--00—ԼՄ