ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին՝ ժամը 14։00-ին։
Այսօրվա նիստում երրորդ նախագահի պաշտպանները գույքը կալանքից ազատելու մասին միջնորդություն են ներկայացրել։
--00—ՄՀ