ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Դատարանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ՝ անհիմն լինելու պատճառով։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Միջնորդությանն առարկեց նաեւ մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։