ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Հնին սովոր թայֆաները, մաֆիաներն ամեն ինչ կանեն ժողովրդի ձայնը նսեմացնելու համար։ Նրանք փորձելու են մրոտել ընտրությունները։ Այս կարծիքին է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա վստահ է, որ իշխանությունն ընտրություն կեղծելու ցանկություն և կարիք չունի։
«Ընտրություններից հետո, եթե հաջող անցնեն, եթե չհաջողվի մրոտել, չհաջողվի ամեն տեղամասում արյուն թափել, դեբոշներ սարքել, դրսից թելադրված հանձնարարությունը կմնա՝ խարխլե՛ք իշխանությունը, թուլացրե՛ք պետությունը։ Այստեղ նոր իշխանությունը հստակ պետք է ժողովրդի մանդատով կիրառի ուժ, և բոլոր փողոցային վարքագիծ դրսևորող քաղաքական կատարածուներին կարգի հրավիրի։ Այստեղ քաղաքական պայքար չկա։ Կա օտարի հանձնարարություն՝ ստեղծել կառավարման քաոս»,- կարծում է նա։
Ըստ Խաչատրյանի՝ ոչ մեկն իշխանությունից լավ ընտրություն չի կարող կազմակերպել։
«Ձեզ կարգին պահեք։ Եթե ընտրարշավի ժամանակ խանգարողներ լինեն, ոստիկանությունն անմիջապես պետք է չեզոքացնի նրանց։ Մտքներովդ չանցնի։ Ցանկացած օրինախախտում խստագույնս պատժվի»,- նկատել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։