ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը: 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր:
Մեր մարզիկն ավելի վաղ արդեն ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին:
--00--ԱԹ